Հոգու խորքում մենք բոլորս էլ ինչ-որ մի բանի պակաս ունենք…

tumblr_ol6tedrZRo1vmrxfeo1_400
Ըստ Էռնեստ Հեմինգուեյի <<Կատուն անձրևի տակ>> պատմվածքի

 

Մտքերը՝ Շուշան Ադամյանի

 

 

Անձրև է գալիս… Հետաքրքիր է՝ երկինքն այս անգամ ինչու է որոշել արտասվել, չէ՞ որ նրան նեղացնող չկա: Նա լալիս է բոլորի աչքի առաջ, չմտածելով անգամ, որ բոլորը տեսնում են իր արցունքները: Նա չի վախենում իր զգացմունքները՝ հատկապես տխրությունը ցույց տալուց: Անձրևի տակ նստած է մի կատու, ավելի կոնկրետ՝ փիսիկ, ով այնքան անպաշտպան է: Ձագին մարդկային նուրբ ու փխրուն հոգուն եմ նմանեցնում: Մարդիկ ուզում են ուժեղ երևալ, ինչպես երկինքը, ով չի վախնում արտահայտվելուց: Բայց նրանք նման են այս կատվիկին՝ նրանք թույլ են, անպաշտպան ու անօգնական… Մարդիկ ունեն օգնության կարիք, քանի որ հոգու խորքում մենք բոլորս էլ ինչ-որ մի բանի պակաս ունենք, ինչ-որ մեկի օգնության կարիքը… Չէ, մարդիկ, մենք ուժեղ չենք, մենք երկնքի նման չենք, մենք փոքրիկ կատվիկի նման ենք, ով երևի հիմա երազում է ունենալ իր տաքուկ անկյունը: Մենք էլ ենք ուզում ու երազում ինչ-որ բանի մասին, ինչ-որ մեկի մասին: Մենք նման ենք այս ձագին, ով ժամանակի հետ կմեծանա ու կդառնա մի մեծ կատու ու կարող է և հասնի՞ իր տաքուկ անկյունին: Հնարավոր է՝ նա գնա իր երազանքի ետևից՝ հիշելով իր այս օրը, երբ նա լքված ու անտեսված էր բոլորի կողմից: Մենք էլ կմեծանանք մեր հոգևոր արժեքներով ու գուցե մի օր  էլ հասնենք մեր երազանքներին: Մենք հիմա նման ենք այս կատվիկին, այսքան նուրբ, փխրուն: Բայց ես վստահ եմ, որ մի օր մենք էլ կլինենք երկնքի նման հզոր՝ այնքան հզոր, որ չենք վախենա ցույց տալ մեր զգացմունքները, մեր թույլ կողմերն ու ուղղակի կլինենք այնպիսին, ինչպիսին որ կանք, չձգտելով նմանվել երկնքին…

Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s