Նորից Գյումրի, նորից Խազեր…

IMG-20180802-WA0011Մտքերը՝ Նարե Մամիկոնյանի

Գյումրի գնալը մեզ՝ Խազերիս համար նորություն չէ: Ըստ ավանդույթի՝ ութից տաս պակաս, բոլորս կայաանում ենք: Նորից գնում ենք Գյումրի ՝ երգուսուցման: Ծիծաղելով, ասել-խոսելով հասանք Գյումրի: Կայարանում սպասում էր Խազը՝ Անին, իսկ կայարանից դուրս մեզ դիմավորեց՝ արդեն հարազատ դարձած, Գյումրին: Ինչ խոսք, Գյումրին արդեն հարազատ է դարձել, նույնիսկ մարդիկ են ծանոթ դարձել: Այս անգամ մնացինք «Հիմնադիր Խորհրդարանում»: Читать далее

Реклама
Рубрика: Без рубрики | Оставить комментарий

20180607_141143Մտքերը՝ Ռիմա Սարգսյան

Ամառային մի գեղեցիկ ու հրաշալի օր էր՝ հունիսի 7-ը: Առավոտյան ժամը 9:00-ին մեր ճամբարի խմբով Մայր դպրոցի բակից դպրոցի ավտոբուսով ուղևորվեցինք դեպի Կոտայքի մարզի Արզական գյուղ՝ այցելելու ճամփորդության նախօրեին միասին որոշած Նեղուցի վանք: Մինչ այդ նշեմ, որ քննարկելիս  ընկեր Վարդանն առաջարկել էր Նեղուցի վանքի մասին տեղեկություններ իմանալ, որպեսզի մեր այցելությունը ավելի նպատակային ու արդյունավետ լինի: Читать далее

Рубрика: Без рубрики | Оставить комментарий

Մեր քայլքը դեպի Կոնդ և Բուլվար թաղամասեր

20180530_114232.jpgՄտքերը ՝ Ռիմա Սիմոնյանի

Գարնան նախավերջին օրը՝ մայիսի 30-ին մեկնարկեցինք մեր ամառային ճամբարի առաջին օրը: Լսարանում, Ընկեր Վարդանի հետ մեր օրվա պլաններն ու անելիքը ընդհանուր քննարկելուց հետո, ուղևորվեցինք դեպի նախատեսված Հին Երևանի հաջորդ թաղամասերը՝ Կոնդ և Բուլվար: Ուղիղ ժամը տասին մենք շարժվեցինք Մայր դպրոցի բակից, ապա քաղաքային տրանսպորտով հասանք մինչև փակ շուկայի տարածք: Այդտեղից արդեն ոտքով քայլեցինք դեպի մեր այս անգամվա որոշած վայրը՝ Կոնդ: Մենք զրուցելով ու ճանապարհին  մեզ պատահած անցորդներին մեր հարցադրումներն ուղղելով՝ քայլեցինք Կոնդի հին ու նեղ փողոցներով, հանդիպեցինք հին ու նոր կոնդեցիների: Պարզվեց, որ բոլորը չէ, որ տեղյակ էին իրենց բնակավայրի պատմությունից: Ի վերջո հանդիպեցինք մի տիկնոջ, ով սիրով մեզ մանրամասն պատմեց Կոնդի մասին: Մենք իմացանք, որ այդ կինը ոչ միայն քաջատեղյակ է Կոնդի պատմությանը, այլ նաև հին մանկավարժ է, դեռ ավելին՝ 50 տարվա կոնդեցի է: Читать далее

Рубрика: Без рубрики | Оставить комментарий

Զարմանքի հետքերով…

Լուսանկարները՝ Տիգրան ԱդամյանՄտքերը՝ Շուշան Ադամյանի

Լուսանկարը՝ Տիգրան Ադամյանի

Վերցրեցի ուսապարկս ու հերթական անգամ ճանապարհ ընկա։ Ընկեր Իրինայի, Տիկին Սոֆյայի ու սեբաստացիական փոքր խմբի հետ ճամփորդում էինք դեպի Շիրակի մարզ` Ջրափի գյուղ, գնացքո՜վ, երգո՜վ, պարո՜վ ու ուրախությամբ։ Անկեղծ ասած, առաջին անգամ էի գնացքով ճամփորդում։ Ինձ համար անսովոր էր, սակայն մի ուրիշ հավես բան էր։ Ճամփորդությունները իսկապես հնարավորություն են տալիս մեզ բացահայտելու նորը։ Читать далее

Рубрика: Без рубрики | Оставить комментарий

Հրդեհի մեջ լող տալու մասին

6Մտքերը`Արփի Սահակյանի

Ես վախենում եմ քեզանից։ Հա, մոռացա,  բարի երեկո։ Ի՞նչ էի ասում։ Հա՜, ասում էի՝ վախենում եմ քեզանից։ Հա, իրոք որ․․․ քո բարի դիմագծերից ինձ ոչ մի նշույլ չի հասել․․․ քո անկեղծությունից ու մաքրությունից ևս։ Կներես, բայց ինձ շատ է վախեցնում քո ազնվությունը, թախծոտ աչքերը, կորած հոգին, դեմքիդ պարզությունը։ Հոգիս սև գույնով եմ ներկել, ներողամիտ եղիր ևս մեկ անգամ։  Читать далее

Рубрика: Без рубрики | Оставить комментарий

Ճանփորդություն դեպի Ջրափի կամ ինչպես հոգնել զարմանալուց

p11607193Մտքերը ՝ Նարե Մամիկոնյանի

Լուսանկարները՝ Տիգրան Ադամյանի (9-րդ դաս.)

Մայիսի տասնութին՝ գիշերակացով, ավագ դպրոցի մի խումբ սովորողներ միսս Իրինայի և տիկին Սոֆիյաի հետ գնացինք Ջրափի: Առավոտյան նստեցինք Երևան- Գյումրի գնացքը: Ջրափիի կանգառում մեզ դիմավորեցին տեղի դպրոցի մի խումբ սովորողներ: Մեզ շատ-շատ ջերմ հյուրընկալեցին: Սկզբից գնացինք դպրոց: Դպրոցը վերակառուցվում էր. առանձնապես հետաքրքիր չէր, դրա համար դպրոցի մասին ոչինչ չեմ կարող ասել: Դպրոցը անվանվում էր նախկին սովորողներից մեկի՝ Արա Թորոսյանի անունով: Նա դպրոցը ավարտելուց հետո մեկնել էր ծառայության: Читать далее

Рубрика: Без рубрики | Оставить комментарий

Թավշյա հեղափոխություն կամ Հայաստանի նոր էջեր

Մտքերը՝ Նարե Մամիկոնյանի

Այս մեկ ամսվա ընթացքում ակտիվություն չեմ ցուցաբերել՝ չնայած քաղաքի ակտիվությանը: Բայց նոր «արթնացած» քաղաքը թույլ չտվեց անտարբեր մնալ ոչ մեկին, այդ թվում նաև ինձ: Ինչքան էլ ցույց տվեցի, որ ինձ համար մեկ է, միևնույն է, հոգուս խորքում անհանգստացել եմ նրանց համար, ովքեր մասնակցում էին ցույցերին: Հրապարակ գնացի միայն ապրիլի քսաներեքին: Այդ օրը իսկապես ուրախ էի, բայց, եթե անկեղծ լինեմ, ոչինչ չեմ արել:

 

Читать далее

Рубрика: Без рубрики | Оставить комментарий